Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նպատակ ունի 20 տոկոսով կրճատել իրանական նավթի արտահանումը. Reuters


ԱՄՆ-ն նպատակ ունի 20 տոկոսով կրճատել իրանական նավթի արտահանումը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ «նպատակը իրանական նավթի արտահանումը նվազեցնելն է մինչև օրական 1 միլիոն բարել»:

Աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտահոգված է, որ եթե պահանջի իրանական նավթի գնումների ամբողջական և անհապաղ դադարեցում, դա կարող է հանգեցնել համաշխարհային շուկայում գների կտրուկ բարձրացման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG