Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` մարտի 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ին երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևանում՝ մարտի 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ին երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև: