Ռուսաստանի Սենատը հավանություն է տվել ավելի վաղ Պետդումայում ընդունված օրենքներին, որոնցից մեկը պատիժ է նախատեսում համացանցում կեղծ տեղեկություններ տարածելու, մյուսը՝ իշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:
Օրինախախտները կարող են խոշոր տուգանքներ վճարել կամ ազատազրկվել՝ մինչև 15-օրյա ժամկետով:
Իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունները պնդում են, թե սա հերթական մահակն է Ռուսաստանում՝ իշխանության քննադատներին լռեցնելու համար:
Օրինագծերը այժմ ուղարկվել են Կրեմլ՝ նախագահի Պուտինի ստորագրությունը ստանալու: