Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հայտնում է Արշալույս գյուղի տներից մեկում մեծ քանակությամբ զենք հայտնաբերելու մասին


Ոստիկանության խուզարկության արդյունքում Արշալույս գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, հարուցվել է քրեական գործ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը։

«Հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG