Մատչելիության հղումներ

Ամեն ինչ պետք է անել, որ հայ-վրացական համագործակցությունը լինի շատ ավելի խորը և շահավետ. Արմեն Սարգսյան


Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հարազարամյանկներում, այսօր ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ առանձնազրույցի ժամանակ։

Հայ-վրացական համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, ըստ Հայաստանի նախագահի, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որ այդ համագործակցությունը լինի ավելի խորը և շատ շահավետ։

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Վրաստանի նախագահը նշել է, որ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության արարողությանը մասնակցած միակ նախագահն էր:

«Դա ինձ համար մեծ պատիվ էր։ Դա մեր երկու երկրների միջև բարեկամության նշան էր, ինչը ես անձամբ և մեր հասարակությունը բարձր ենք գնահատում», - ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը:

Զուրաբիշվիլին ասել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միան աշխարհագրությունը, պատմությունը, այլև Վրաստանի հայ բնակչությունը:

Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան է ժամանել այսօր՝ երկօրյա պաշտոնական այցով։ Նա Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG