Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանեց Հայաստան


Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նա Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։

Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը։

Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք:

Այսօր նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին առանձնազրույց կունենան, այնուհետև՝ տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG