Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի բանակցությունների ամենաերկար փուլն ավարտվել է իրական քայլերով․ Խալիլզադ


Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադ, արխիվ
Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադ, արխիվ

ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի միջև խաղաղ բանակցությունների ամենաերկար փուլն ավարտվել է «իրական քայլերով», սակայն՝ առանց Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին համաձայնության: Այս մասին երեկ հայտարարել է Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:

«Խաղաղությանը հասնելու պայմանները բարելավվել են: Պարզ է, որ բոլոր կողմերը ցանկանում են վերջ տալ պատերազմին: Չնայած «թռիչքներին» և «անկումներին», մենք հետևում ենք իրադարձություններին և իրական հաջողությունների ենք հասել», - գրել է Խալիլզադը Twitter-ում՝ հավելելով, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում 16-օրյա բանակցություններից հետո այս ամսվա վերջին հնարավոր է բանակցությունների ևս մեկ փուլ լինի:

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը, այդուհանդերձ, ընդգծել է, որ «վերջնական համաձայնություն չկա, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG