Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է. ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG