Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու համար


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նոր միջնորդություն է ներկայացրել՝ ևս երկու ամսով երկարացնելու Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը, հաղորդում է Քոչարյանի պաշտպանական խումբը։

Դատական նիստը կկայանա վաղը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից բացի, նախաքննական մարմինը մեկ ամիս առաջ ավելացրեց նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը:

Նախկին նախագահը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից։

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը և երկու ամսով երկարացրել Քոչարյանի կալանքի ժամկետը։

Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG