Մատչելիության հղումներ

Թրամփը առաջարկել է հաջորդ տարվա բյուջեում կրճատել միջազգային օգնությունը և մեծացնել ռազմական ծախսերը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է հաջորդ տարվա բյուջեում կրճատել միջազգային օգնությունը և մեծացնել ռազմական ծախսերը:

Թրամփի կարծիքով՝ պետք է առնվազն 23 տոկոսով կրճատել նաև երկրի դիվանագիտական գերատեսչության ծախսերը, 31 տոկոսով էլ՝ շրջակա միջավայրի պահպանության պետական վարչության բյուջեն: Սպիտակ տան ղեկավարը նաև ցանկանում է 8,6 միլիարդ դոլար ստանալ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Այդպիսով Թրամփը ավելի քան 50 տոկոսով ավելի շատ գումար է պահանջում, քան 2019 թվականի ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում էր պահանջել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով, և վեց անգամ ավելի, քան Կոնգրեսն է համաձայնել հատկացնել սահմանի անվտանգության ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG