Մատչելիության հղումներ

Վրաստանի և «Գազպրոմ»-ի բանակցություններն ավարտվել են․ Բախտաձե


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան հասցնելու պայմանների շուրջ Թբիլիսիի և «Գազպրոմ»-ի միջև բանակցություններն ավարտվել են, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հավելելով, որ կառավարությունն առաջիկայում կներկայացնի գործարքի մանրամասները:

«Բանակցությունները փաստորեն ավարտվել են: Ուզում եմ հիշեցնել, թե ինչպիսի սկզբունքներով է առաջնորդվել էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններում՝ նախ էներգետիկ անկախություն, երկրորդը՝ բարելավել մեր դիրքերը այդ պայմանագրում», - հայտարարել է Բախտաձեն և շեշտել․ - «Բանակցություններն ավարտվել են այդ սկզբունքների լիակատար հաշվառմամբ»:

2017 թվականին կնքված երկամյա պայմանագրով առաջին տարվա համար տարանցման դիմաց ընդհանուր գումարի մի մասը Վրաստանը ստանում էր փողով, մյուս մասը՝ գազի որոշակի ծավալով, երկրորդ տարվա համար՝ արդեն միայն ֆինանսական վճարումներով:

Շաբաթներ առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարել է, որ պլանավորում են դիվերսիֆիկացնել գազի գնումների ոլորտը, ինչը շուկայում մեծ մրցակցություն կստեղծի և կնպաստի գազի սակագնի կրճատմանը: 2007 թվականից ի վեր Վրաստանի գազի պահանջարկն ապահովում է Ադրբեջանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG