Մատչելիության հղումներ

Ալժիրի նախագահը հրաժարվեց հինգերորդ անգամ առաջադրվելու մտադրությունից


Ալժիր - Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկայի հայտարարությանը հաջորդել է տոնախմբություն մայրաքաղաք Ալժիրի փողոցներում, 11-ը մարտի, 2019թ․
Ալժիր - Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկայի հայտարարությանը հաջորդել է տոնախմբություն մայրաքաղաք Ալժիրի փողոցներում, 11-ը մարտի, 2019թ․

Շաբաթներ շարունակված բողոքի բազմահազարանոց ցույցերի արդյունքում Ալժիրի նախագահը հրաժարվեց նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ առաջադրվելու մտադրությունից:

Վերջին 20 տարիներին երկիրը ղեկավարող 82-ամյա Աբդելազիզ Բութեֆլիկան 2013 թվականին սրտի կաթվածից հետո հազվադեպ է ներկայացել հանրությանը, սակայն շաբաթներ առաջ որոշել է կրկին մասնակցել նախագահական ընտրություններին՝ հարուցելով հանրության զայրույթը: Հյուսիսաֆրիկյան այս երկրում նախագահի որոշման դեմ բողոքի ցույցերը համարվում են ամենամարդաշատը 2011 թվականի «արաբական գարնան» հանրահավաքներից ի վեր:

«Հինգերորդ ժամկետ չի լինի»,- երեկ հայտարարել է Բութեֆլիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG