Մատչելիության հղումներ

Փելոսին մտադիր չէ Թրամփի իմպիչմենտի գործընթաց սկսել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ մտադիր չէ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթաց սկսել: Դեմոկրատ կոնգրեսականների առաջնորդի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե նախագահի դեմ ի հայտ գան նոր «ճնշող» ապացույցներ, հակառակ դեպքում, Թրամփի ընդդիմախոսի կարծիքով, հասարակությունը կպառակտվի:

Նախագահի իմպիչմենտի հարցը բարձրացրել են մի խումբ դեմոկրատ պատգամավորներ, որոնց կարծիքով՝ Թրամփի գործողությունները, օրինակ՝ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության վրա ազդելու փորձերը, կարող են պաշտոնանկության հիմք հանդիսանալ:

Հարցումների համաձայն՝ ամերիկացիների մեծամասնությունը դեմ է նախագահի իմպիչմենտի գաղափարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG