Մատչելիության հղումներ

Մարուքյան․ Ես դեռևս որևէ փաստ չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում կա


«Ազատության» տաղավարի հյուրն այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է:

«Ազատություն»․ - Նախորդ իշխանության օրոք, երբ մեկը ասում էր՝ ինձ քաղաքական հայացքների համար են հալածում և այլն, դուք գնում էին իրեն բանտում այցելում էիք: Հիմա Ռոբերտ Քոչարյանն է էդ մասին ասում: Գնալո՞ւ եք․․․

Մարուքյան․ - Մեզ չեն դիմել: Շատերը կարող են ասել, թե քաղաքական հետապնդում կա: Եթե չեմ սխալվում, Արդարադատության նախարարն էր այցելել․․․ Այսինքն, չի եղել նման պահանջարկ: Եթե լինի, մենք որևէ բարիեր չունենք:

«Ազատություն»․ - Ինքը դա հարցազրույցներում է ասում: Դուք հիմքեր չե՞ք տեսնում գնալու և լսելու իրեն:

Մարուքյան․ - Ես դեռևս չունեմ նման զգացողություն․․․

«Ազատություն»․ - Որ ինքը քաղբանտարկյալ է

Մարուքյան․ - Եվ որ պետք ա այցելել: Գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանն ա այցելել: Այսինքն, բոլոր իրենց տրված հնարավորություններից օգտվում են, և եթե ինչ-որ պահ լինի, որ կարիք լինի, որ մենք էլ այցելենք, տեսնենք ինչ խնդիր կա․․․ Վերջին հաշվով, այցելողները ունեն մի խնդիր՝ նայելու պահման պայմանները: Պահման պայմաններից բողոք չի եղել: Քրեական գործերից ամբողջ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ցանկացած անձ բողոքում է, և շատերն էլ կարող են պնդել, որ քաղբանտարկյալ են: Բայց դուք գիտեք, որ հստակ չափանիշներ կան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հաստատված, որոնք պետք է համընկնեն, որ նոր ասենք՝ այ, կասկածներ կան, կամ գտնում ենք, որ քաղաքական հետապնդում կա: Էս առումով ես դեռևս որևէ փաստ չունեմ, որ դրա վրա հիմնվելով ես ասեմ: Ասենք, Մայրապետյանի գործով կոնկրետ ես կարծում էի, որ Եվրոպական դատարանի որոշման «հոտ է գալիս», և դա տեղի ունեցավ: Եվ դրա մասին խորհրդարանում բաց հայտարարություն արեցի: Եվ լավ է, որ թողեցին, որ գնա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG