Մատչելիության հղումներ

Եվրոպայի առաջատար ավիափոխադրող Airbus-ը սկսել է օդային տաքսիների փորձարկումը


Airbus-ի ինքնաթիռ, արխիվ

Եվրոպայի առաջատար ավիափոխադրողը՝ Airbus-ը սկսել է օդային տաքսիների փորձարկումը. հեղափոխական նորամուծությունն առաջինը ներկայացվել է այսօր՝ գերմանական Ինգոլշտադտ քաղաքում:

Անօդաչու թռչող սարք հիշեցնող CityAirbus-երը չորս նստատեղ ունեն և կարող են ուղևորներին Ա կետից Բ կետ տեղափոխել՝ շրջանցելով լուսացույցներն ու մայրուղիների խցանումները: Հաջող փորձարկման դեպքում նախատեսվում է դրանք ներդնել խոշոր քաղաքներում՝ օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն չվերթով: Հետագայում, ըստ նախագծի, օդային տաքսիները կարող են լայնորեն կիրառվել նաև այլ ոլորտներում, օրինակ՝ արտակարգ պատահարների ժամանակ տուժածներին շտապ օգնություն հասցնելու համար:

Օդային տաքսիների այս մոդելը նախագծվել է Բավարիայի Դոնաուվյորտե քաղաքում՝ Airbus-ի գործարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG