Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ կառավարության նախաձեռնությամբ մարտի 13-ին ժամը 12-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ԱԺ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, օրակարգում երկու օրինագիծ է՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որոնք քննարկվելու են առաջին և երկրորդ ընթերցումներով: