Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մնում է անվերապահ առաջատարը աշխարհում որպես սպառազինության արտահանող


Ամերիկյան արտադրության տանկեր, արխիվ
Ամերիկյան արտադրության տանկեր, արխիվ

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ անվերապահ առաջատարը աշխարհում որպես սպառազինության արտահանող, երկրորդ տեղում Ռուսաստանն է, որը, սակայն, բավականին զիջում է ԱՄՆ-ին: Այդ մասին տեղեկացնում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) այսօր հրապարակած զեկույցում։

Համաձայն զեկույցի, վերջին հինգ տարիներին՝ 2014-18 թվականներին ԱՄՆ-ի և աշխարհի մյուս պետությունների միջև խզումը տվյալ ցուցանիշով է՛լ ավելի է մեծացել, և Միացյալ Նահանգների բաժինը աշխարհում արտահանվող զենքի ընդհանուր ծավալում այժմ կազմում է 36 տոկոս՝ նախկին 30-ի փոխարեն:

ԱՄՆ-ի կողմից զենքի և զինտեխնիկայի արտահանման ծավալները 75 տոկոսով գերազանցում են Ռուսաստանի արտահանումը, մինչդեռ նախորդ հինգ տարիներին՝ 2009-13 թվականներին այդ տարբերությունը կազմել է ընդամենը 12 տոկոս, ասված է զեկույցում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG