Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաղդադ` նախագահ Հասան Ռոհանիի այսօր մեկնարկող այցի նախապատրաստման համար:
Ռոհանիի համար դա կլինի առաջին պաշտոնական այցը հարևան Իրաք:
«Իրանն ու Իրաքը հարևաններ են, և ոչ մի երկիր չի կարող միջամտել նրանց հարաբերություններին», - երեկ Բաղդադում հայտարարել է Զարիֆը: Իրաքցի գործընկեր Մուհամադ Ալի ալ-Հաքիմի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա ասել է, որ իրենք «շատ լավ քննարկումներ» են անցկացրել Ռոհանիի այցի նախապատրաստման շրջանակում: