Մատչելիության հղումներ

Ազատ համացանցի պահանջով բողոքի ցույցեր Ռուսաստանում


Բողոքի ցույց Մոսկվայում, 10 մարտի, 2019թ․
Բողոքի ցույց Մոսկվայում, 10 մարտի, 2019թ․

Մոսկվայի կենտրոնում այսօր տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջում են ազատ համացանց:

«Հեռու ձեռքերդ համացանցից» կարգախոսը վանկարկող ցուցարարների դժգոհության պատճառն «ինքնիշխան համացանցի» մասին օրինագիծն է, որն անցյալ ամիս Պետդուման ընդունել է առաջին ընթերցմամբ։

Ցույցի մասնակիցներն իրենց ելույթներում պահանջել են չեղարկել օրենքը և կոշտ քննադատել դրա հեղինակներին, ովքեր հայտարարում են, որ Ռուսաստանում անհրաժեշտ է սահմանափակել արտասահմանյան սոցիալական ցանցերն ու այլ կայքեր՝ դրանով նվազեցնելով օտար երկրների ազդեցությունը։

Ռուսական համացանցը մեկուսացնելու դեմ բողոքի ցույցեր են անցկացվել նաև Ռուսաստանի այլ քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG