Հյուսիսային Կորեայում այսօր անցկացվում են Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններ:
Իշխանության ամենաբարձր ներկայացուցչական մարմնի այս ընտրությունները երկրորդն են Կիմ Չեն Ունի կառավարման օրոք:
Ընտրություններն անցկացվում են կոմունիստական պետությանը բնորոշ ընթացակարգով՝ բոլոր 687 ընտրատարածքներում թեկնածուներն առաջադրվել են առանց այլընտրանքի:
Պաշտոնական տվյալներով՝ նախորդ՝ 2014 թվականին տեղի ունեցած ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 99,97 տոկոսը:
Ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Կիմ Չեն Ունը, ընտրողների 100 տոկոսն իր ձայնը տվել է նրան:
«Բոլոր ընտրողները մեկ մարդու պես, մեծ հպարտությամբ մասնակցում են ընտրություններին հանուն սոցիալիստական հայրենիքի ծաղման և ժողովրդական իշխանության զարգացման»,- գրում է հյուսիսկորեական KCNA գործակալությունը: