Մատչելիության հղումներ

Վենեսուելայի բնակչության մեծ մասը երկու օր է առանց էլեկտրականության է


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի աջակիցների հանրահավաքը Կարակասում, մարտ, 2019թ.
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի աջակիցների հանրահավաքը Կարակասում, մարտ, 2019թ.

Վենեսուելայի բնակչության մեծ մասը արդեն երկրորդ օրն է առանց էլեկտրականության է։

Զանգվածային հոսանքազրկումը կաթվածահար է արել ոչ միայն հանրային տրանսպորտի աշխատանքը՝ չեղարկվել են տասնյակ թռիչքներ, դադարեցվել է մետրոյի աշխատանքը, անելանելի դրության մեջ են հայտնվել նաև հիվանդանոցները՝ հոսանքի բացակայության պատճառով առնվազն երկու երեխա է մահացել:

Վենեսուելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա երկրի պատմության ընթացքում ամենազանգվածային հոսանքազրկումն է, առանց էլեկտրականության է մնացել Վենեսուելայի տարածքի 80 տոկոսը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրել է Միացյալ Նահանգների իշխանություններին:

Երկրի Տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը պնդել է, որ զանգվածային հոսանքազրկման պատճառը ամերիկյան տարածքից կիբերհարձակումներն են, որոնք թիրախավորել են գլխավոր հիդրոէլեկտրակայանները: Ընդդիմության առաջնորդ Խուան Գայդոն, մինչդեռ, պնդում է, որ տեղի ունեցածի մեղավորները բացառապես Վենեսուելայի իշխանություններն են՝ Մադուրոյի գլխավորությամբ:

Մադուրոյի վարչակազմի մեղադրանքներին ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է. «Վենեսուելայի գործող իշխանությունների քաղաքականությունը միայն խավար է բերում՝ չկա սնունդ, չկա դեղորայք, այժմ չկա նաև էլեկտրականություն, այնուհետև չի լինի Մադուրոն», - Թվիթերում գրել է Փոմփեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG