Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցին մեղադրում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան ական բերելու փորձի մեջ


Ռուսաստան - Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տերմինալներից մեկը, արխիվ
Ռուսաստան - Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տերմինալներից մեկը, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցին մեղադրում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան ական բերելու փորձի մեջ:

Ինչպես ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են գերատեսչությունից՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան: Աղբյուրի համաձայն՝ ականը հայտնաբերվել է օդանավակայանում դեսպանատան աշխատակցի ուղեբեռի ստուգման ժամանակ: Ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը հայտնել է, որ դատարկ ականը գնել է «անձնական հավաքածուի համար», նաև փոխանցել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Միջադեպի կապակցությամբ պաշտոնական Մոսկվան պարզաբանումներ է պահանջել Վաշինգտոնից: Դեսպանատան աշխատակիցը Նյու Յորք է մեկնել առանց ականի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG