Մատչելիության հղումներ

Սպիտակ տան հաղորդակցության հարցերով խորհրդականը հրաժարական է տվել


Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ
Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

Սպիտակ տան հաղորդակցության հարցերով խորհրդական Բիլ Շայնը հրաժարական է տվել, ինչը պայմանավորված է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում նրա նոր աշխատանքով, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի խոսնակ Սառա Սանդերսը:

Շայնը Թրամփի նախընտրական շտաբում կզբաղեցնի քարոզարշավի անցկացման հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Միացյալ Նահանգների գործող նախագահն առայժմ պաշտոնապես չի հայտարարել 2020 թվականին նախատեսված նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Շայնը Սպիտակ տանը սկսել է աշխատել 2018 թվականի հուլիսին, մինչ այդ նա գլխավորում էր Fox News հեռուստաընկերությունը: Նա պաշտոնանկ է արվել հեռուստաընկերությունում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալների ֆոնին. գործընկերները Շայնին մեղադրել են սեռական ոտնձգությունների միջադեպերի մասին տեղյակ լինելու և անգործություն դրսևորելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG