Մատչելիության հղումներ

ՃՏՊ Ռուսաստանում. տուժել է մեկ և մահացել երկու ՀՀ քաղաքացի. ԱԻՆ


Շտապօգնության ավտոմեքենա Ռուսաստանում, արխիվ

ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից այսօր ժամը 11:17 տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել են «Nissan Teana» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, ՃՏՊ-ի հետևանքով Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ ՀՀ քաղաքացիներ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG