Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է տվել


Տեսարան Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի, արխիվ
Տեսարան Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի, արխիվ

Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների տապալման պատճառով Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է տվել:

2015 թվականին ձևավորված նախարարների ներկայիս կաբինետը կգործի ժամանակավոր՝ մինչև ապրիլի 14-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովը հրաժարվել է հավանություն տալ տևական ժամանակ քննարկվող բարեփոխումների ծրագրին: Դժգոհության պատճառը հիմնականում վերաբերում էր առողջապահության և սոցիալական ոլորտին ուղղված ծախսերի մեծացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG