Մատչելիության հղումներ

Բռնության դեմ բողոքի ակցիան Բաքվում ոստիկանությունը բռնությամբ ցրել է


Ադրբեջան - Ոստիկանությունը ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, արխիվ

Ադրբեջանում բռնության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական բռնությունների են ենթարկվել, փոխանցում է «Թուրան» գործակալությունը:

Ընդդեմ կենցաղային բռնության Բաքվում նախապես հայտարարված երթը, որին մասնակցում էր նաև հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ոստիկանությունը ցրել է՝ թույլ չտալով շարունակել ակցիան:

Ակտիվիստների տվյալներով՝ Ադրբեջանում ամեն տարի 100 կին է մահանում ընտանեկան, կենցաղային բռնության հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG