Մատչելիության հղումներ

Իրանի դատական համակարգի նոր ղեկավար է նշանակվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ մեղադրվող գործիչը


Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և դատական համակարգի նոր ղեկավար Էբրահիմ Ռաիսին, Թեհրան, 7-ը մարտի, 2019թ․
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և դատական համակարգի նոր ղեկավար Էբրահիմ Ռաիսին, Թեհրան, 7-ը մարտի, 2019թ․

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երկրի դատական համակարգի ղեկավար է նշանակել 58-ամյա Էբրահիմ Ռաիսիին, ում մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ:

Խորհրդատվական այդ մարմնի նոր ղեկավարը ավագ հոգևորական է, երկար տարիներ աշխատել է որպես դատախազ։

Human Rights Watch-ը և ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել են այս նշանակումը` հիշեցնելով, որ Ռաիսին 1980-ականներին ներգրավված է եղել քաղբանտարկյալների «զանգվածային մահապատիժների» իրականացման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG