ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը դատապարտվեց 47 ամսվա ազատազրկման: Վիրջինիայի դաշնային դատարանը նրան մեղավոր է ճանաչել ֆինանսական մեքենայությունների մեջ, որոնք առնչվում են Ուկրաինայում երկարամյա քաղաքական խորհրդատվական աշխատանքին:
Մեղադրող կողմի՝ 19-24 տարվա ազատազրկման պահանջը դատարանը «չափազանց չհիմնավորված» է գնահատել՝ շեշտելով, որ Մանաֆորտը նախկինում օրինազանցություն չի արել:
Բացի բանտային պատժից՝ դատարանը Մանաֆորտին պարտավորեցրել է նաև 74 միլիոն դոլարի տուգանք մուծել:
Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարը անցնում է նաև մեկ այլ քրեական գործով: Ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը պնդում է, որ նա խախտել է քննչական մարմինների հետ գործարքի պայմանները, որը կարող էր ապահովել ավելի մեղմ պատիժ: