Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է


Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար): Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ այսօր Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի 54-րդ կիլոմետրին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 13-ից 19-ը ճանապարհահատվածը փակ է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG