Մատչելիության հղումներ

Գերմանիան դիտարկում է Հայաստանին ապահով երկրների շարքում դասելու հարցը


Գերմանիա - Մյունխենի օդանավակայանում արտաքսում են Ալբանիայից և Կոսովոյից ներգաղթյալներին, հոկտեմբեր, 2018թ․
Գերմանիա - Մյունխենի օդանավակայանում արտաքսում են Ալբանիայից և Կոսովոյից ներգաղթյալներին, հոկտեմբեր, 2018թ․

Գերմանիան դիտարկում է ևս 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանին, ապահով երկրների շարքում դասելու հարցը, ինչը նվազագույնի կհասցնի այդ երկրների քաղաքացիների՝ Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը, և նրանք դժվար թե կարողանան խուսափել վտարվելու վտանգից: Այս մասին հաղորդում է գերմանական DPA գործակալությունը` վկայակոչելով ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակին:

Տասը երկրների շարքում Հայաստանից բացի, հետխորհրդային երկրներից ընդգրկված են նաև Վրաստանը և Մոլդովան: Ցանկում ընդգրկված երկրների քաղաքացիների կողմից փախստականի կարգավիճակ հայցող դիմումների 5 տոկոսից քիչն է ներկա դրությամբ դրական պատասխան ստանում, DPA-ին ասել է ներքին գործերի նախարարության խոսնակը:

Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ Գերմանիայում կարող են մնալ բուժվելու նպատակով, բայց փախստականի կարգավիճակ ստանալու նրանց դիմումներին ընթացք չի տրվի:

Ապահով երկրների ցանկը ընդլայնելու քաղաքական որոշման հիմքում ընկած է կանցլեր Անգելա Մերկելի կենտրոնամետ պահպանողականների և Սոցիալ-դեմոկրատների միջև կոալիցիոն համաձայնությունը։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG