Աֆղանստանի մայրաքաղաքում ահաբեկչություն է իրականացվել հրապարակային միջոցառման ժամանակ, որին մասնակցել է երկրի ողջ վերնախավը, այդ թվում՝ վարչապետն ու արտգործնախարարը: Վերջիններս չեն տուժել, սակայն միջոցառման հյուրերի շարքում, ըստ «Ազատության» աֆղանական ծառայության, առնվազն երեք զոհ կա, մի քանի տասնյակ վիրավոր:
Տուժածների թվում են հուլիսին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը, ինչպես նաև նրա մրցակցի 8 թիկնապահները:
Ականանետային հարձակումն իրագործվել է, երբ երկրի առաջին դեմքերն ու քաղաքական գործիչները հարգանքի տուրք էին մատուցում 1995 թվականին թալիբների կողմից սպանված՝ Աֆղանստանի շիաների հայտի առաջնորդ Աբդուլ Ալի Մազարիի հիշատակին:
Կատարվածի համար որևէ ուժ առայժմ պատասխանատվություն չի ստանձնել: