Նովոռոսիյսկ սևծովյան նավահանգստում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են մորմոնների եկեղեցու երկու անդամի:
ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը երեկ հաղորդել է, որ քաղաքի դատարանը երկու ամերիկացիների, որոնց անունները չեն հաղորդվում, մեղավոր է ճանաչել Ռուսաստանի ներգաղթի օրենքները խախտելու մեջ: