Մատչելիության հղումներ

Էրդողան․ S-400-ի գործարքը կատարվել է, և խոսք չի կարող լինել հետդարձի մասին


Ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համալիր, արխիվ
Ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համալիր, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը վճռական է` ավարտին հասցնելու Ռուսաստանից S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու գործարքը, չնայած Վաշինգտոնի հակազդեցությանը:

«Ինչ վերաբերում է S-400-ին՝ գործարքը կատարվել է, և խոսք չի կարող լինել հետդարձի մասին ... և, հնարավոր է՝ S-400-ից հետո մենք կանցնենք S-500-ին», - Kanal 24 հեռուստաընկերությանը երեկ ասել է Էրդողանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 5-ին կրկին նախազգուշացրել է Թուրքիային Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման հետ կապված՝ հավելելով, որ Վաշինգտոնը կարող է վերանայել Անկարայի հետ F-35 կործանիչների գործարքը, եթե Թուրքիան գնի ռուսական S-400 համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG