Այսօր ցերեկը, առաջիկա գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 6-7 աստիճանով, մարտի 9-11-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով, մարտի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: