Մատչելիության հղումներ

Պուտինի խոսքերով, Ռուսաստանի տարածքում մեկ տարվա ընթացքում հարյուրավոր լրտեսներ են բացահայտվել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ելույթ ունենալով ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կոլեգիայի նիստում ասել է, որ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում հարյուրավոր լրտեսներ են բացահայտվել:

«Անցած տարի արդյունավետ են գործել հակահետախուզության մարմինները: Կանխվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների 129 կադրային աշխատակիցների և 465 գործակալների գործունեությունը: Մենք տեսնում ենք, որ արտասահմանյան հետախուզությունը ձգտում է ակտիվանալ ռուսական ուղղությամբ»,- ասել է Պուտինը, չհստակեցնելով թե որ երկրների լրտեսներ են բացահայտվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG