Մատչելիության հղումներ

Սիմոնյանը Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Բաքվի երթին ռուս պատգամավորների մասնակցությանը


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին են անդրադարձել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի արդյունավետ աշխատանքը:

Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում ԱԺ փոխնախագահը կարևորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

Ալեն Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառմանը մասնակցության առնչությամբ, ասված է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցել են Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված միջոցառմանը, ինչի կապակցությամբ ավելի վաղ պաշտոնական Երևանը իր վրդովմունքն է արտահայտել, խնդրին անդրադարձել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի լիագումար նիստում իր ելույթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG