Մատչելիության հղումներ

Թրամփը «նախագահական հետապնդում» է գնահատել նոր հետաքննություն սկսելու դեմոկրատների նախաձեռնությունը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է դեմոկրատների վերասկողության տակ գտնվող ներկայացուցիչների տան դատական հարցերով հանձնաժողովի նախաձեռնությանը, որը 81 անհատների ու գերատեսչությունների հարցումներ է հղել՝ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության, կոռուպցիայի, արդարադատության կայացմանը խոչընդոտելու կասկածները հետաքննելու համար:

«Վհուկների որսը շարունակվում է: Դավադրություն չկա, դա խաբեություն է, ոչինչ չկա: Օրենքներ ընդունելու փոխարեն նրանք դրանով են զբաղվում: 81 անհատներ ու կազմակերպություններ նամակներ են ստացել: Դա խայտառակություն է մեր երկրի համար: Բայց ես չեմ զարմանում, նրանք ըստ էության սկսել են (նախագահական) քարոզարշավը»,- Սպիտակ տանը մարտի 5-ին պատասխանելով լրագրողի հարցին ասելէ Թրամփը:

Նրա խոսքերով՝ մարդիկ հասկանում են որ դա ամոթ է և «նախագահական հետապնդում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG