Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում այսօր հարձակում է իրականացվել օդանավակայանի մոտ գտնվող շինարարական ընկերության վրա: Երկու ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունների ու զինյալների կրակոցների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել:
Հարձակվող խմբի 3 գրոհայինները սպանվել են, հաղորդում են տեղի պաշտոնյաները: