Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի երկրորդ կեսին այցելելու է Վրաստան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը, Թբիլիսի, 13-ը փետրվարի, 2019թ․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը, Թբիլիսի, 13-ը փետրվարի, 2019թ․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, որ մարտի երկրորդ կեսին այցելելու է Վրաստան:

«Այս ամիս ավելի ուշ, այցելելու եմ Վրաստան: Դա Վրաստանի հետ մեր ամուր գործընկերության և քաղաքական երկխոսության մաս է կազմում: Ես հանդիպելու եմ Վրաստանի քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև ներկա եմ գտնվելու ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությանը», - Բրյուսելում այսօր ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Զորավարժություններն անցկացվելու են մարտի 18-19-ը՝ Կրծանիսիի ռազմաուսումնական կենտրոնում: ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 23 երկրներ մասնակցելու են այդ զորավարժություններին:

«Այդ զորավարժությունները մենք կանոնավոր անցկացնում ենք, և դա արտահայտում է ՆԱՏՕ-ի ու Վրաստանի սերտ գործընկերությունը», - ասել է Ստոլտենբերգը:

Նա նաև Վրաստանին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում և այլ վայրերում ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG