Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրում է միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել


Արարատ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրում է միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել։ Միրզոյանն այսօր այդ հրավերն արեց Ազգային ժողովի ամբիոնից։

«Զանազան դրվագներով հղումներ են արվել ընտրական օրենսդրության անկատարությանը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովների, կամ այլ ընտրական ինստիտուտների անկատարությանը, և ձախողումների մեջ մեղադրանքներ են հնչեցվել։ Այդ ամեն ինչը դեր ուներ և իհարկե առանցքային էր քաղաքական կամքը, որ էս պահին դրսևորվել է. ընտրական ինստիտուտներն ունեն կատարելագործման կարիք, և ես ուզում եմ առիթից օգտվել և քաղաքական ուժերին հրավիրեմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել՝ միասնական ջանքերով։ Ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, գործող ունենք, բայց երբ միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել», - ասաց Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG