Մատչելիության հղումներ

Իրանում հազարավոր դպրոցների ուսուցիչներ գործադուլ են անցկացնում


Իրան - Ուսուցիչների բողոքի ակցիան, 5-ը մարտի, 2019թ․
Իրան - Ուսուցիչների բողոքի ակցիան, 5-ը մարտի, 2019թ․

Արդեն երրորդ օրն է` Իրանում հազարավոր դպրոցների ուսուցիչներ գործադուլ և նստացույց են անցկացնում: Թեհրան, Սպահան, Համադան, Քերմանշահ, Շիրազ և տասնյակ այլ քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցները բողոքում են ցածր աշխատավարձերի և ուսուցիչների իրավունքները պաշտպանող ակտիվիստների բանտարկության դեմ։

Մանկավարժները պահանջում են 30 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձերը, քանի որ կյանքը Իրանում թանկանում է, իսկ երկրի տնտեսությունը լրջորեն տուժում է միջազգային պատժամիջոցներից:

Խորհրդարանում քննարկվող օրինագծի համաձայն՝ նոր ուսումնական տարում իշխանությունները նախատեսում են աշխատավարձերի միայն 14 տոկոս աճ:

Պետական լրատվամիջոցները չեն լուսաբանում գործադուլը, իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG