Ռումինիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են Բուխարեստում և քննարկել Սև և Կասպից ծովերի միջև բեռնափոխադրումների նոր ուղի ստեղծելու հնարավորությունը:
Հանդիպման արդյունքում, ըստ ռումինիայի արտգործնախարարության, չորս երկրների արտգործնախարարները քաղաքական հռչակագիր են ստորագրել՝ խոստանալով իրականություն դարձնել այդ նախաձեռնությունը հնարավորինս սեղմ ժամկետում: