Մատչելիության հղումներ

Վրաստանում արձանագրվել է կարմրուկով հիվանդացության 2 հազար 115 դեպք


Վրաստանում կարմրուկի համաճարակը շարունակում է թափ հավաքել. տարեսկզբից արդեն արձանագրվել է հիվանդացության 2 հազար 115 դեպք:

«Ամեն օր կարմրուկով հիվանդանում է 20-25 մարդ»,- ասել է Վրաստանի գլխավոր համաճարակաբանը ընդունելով, որ պատվաստվելու կոչերին հասարակությունը դեռ լիարժեք չի արձագանքում:

«Անհրաժեշտ է, որ հասարակությունը գիտակցի՝ կարմրուկը լուրջ հիվանդություն է, որը լուրջ բարդություններ է առաջացնում, և այն որևէ բան չի կանխարգելի, պատվաստանյութից բացի», - ասել է Առողջապահության նախարարության պաշտոնյան:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարի կարմրուկից մահվան երեք դեպք է արձանագրվել, երեքն էլ եղել են երեխաներ, որոնք ժամանակին չեն պատվաստվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG