Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ փոխնախագահների հետ


Արմեն Սարգսյանի հանդիպումը Լենա Նազարյանի հետ, 4 մարտի, 2019թ.
Արմեն Սարգսյանի հանդիպումը Լենա Նազարյանի հետ, 4 մարտի, 2019թ.

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի հետ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը:

Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցելու խորհրդարանի հետ և օժանդակելու նրա գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG