Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳՆ․ Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի բանակցություններով և միջազգային սկզբունքներով


Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմի, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմի, արխիվ

«Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով և միջազգային սկզբունքներով», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը՝ ընդգծելով, որ Թեհրանը պատրաստ է աջակցել այդ խնդրի կարգավորմանը:

Արձագանքելով Հայաստանի վարչապետի՝ անցած շաբաթ Իրան կատարած այցի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, խոսնակ Բահրամ Քասեմին նշել է՝ Ադրբեջանի, Հայաստանի և մյուս հարևան երկրների կայունությունը, անվտանգությունն ու տնտեսական զարգացումը, պաշտոնական Թեհրանի համոզմամբ, նպաստում է տարածաշրջանի համընդհանուր առաջընթացին:

«Թեհրանը հարևանների հետ հարաբերությունները համարում է արտաքին քաղաքականության գերակայությունը, մենք շահագրգռված ենք ունենալ ամուր հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքի վրա», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը, ընդգծելով՝ ղարաբաղյան խնդիրը չպետք է ազդի ոչ հայ-իրանական, ոչ էլ ադրբեջանա-իրանական հարաբերությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG