Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Վաշինգտոնին ու Փհենյանին ուղիներ գտնել՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները վերսկսելու համար:
Ելույթ ունենալով երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ Մուն Ջե Ինը նշել է․ - «Ես հավատում եմ, որ այդ հանդիպումները ի վերջո կավարտվեն համաձայնությամբ, սակայն այս հարցում տևական սառեցումը ցանկալի չէ»:
Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների ՝անցած շաբաթ Վիետնամում կայացած հանդիպումն ավարտվել էր առանց որևէ համաձայնության: Սպիտակ տան ղեկավարը նախատեսվածից շուտ էր լքել հանդիպման վայրը, փաստաթուղթ չէր ստորագրել, ավելի ուշ էլ պարզաբանել էր՝ հիմնական վեճը պատժամիջոցների շուրջ էր: Կիմ Չեն Ընը, մասնավորապես, պահանջել է վերացնել Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչը Վաշինգտոնի համար ընդունելի չի եղել:
Չնայած դրան, ըստ Դոնալդ Թրամփի, Հյուսիսային Կորեայի նախագահը վստահեցրել է, որ կշարունակի ապամիջուկայնացմանն ուղղված քայլերը և հրթիռային նոր փորձարկումների չի գնա: