Հյուսիսային Մակեդոնիայի ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական միությունը, որն իշխող ուժ է այդ երկրում, որպես նախագահի թեկնածու է առաջադրել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցերով համակարգողին։
Երեկ Սկոպյեում կայացած կուսակցության 23-րդ համագումարում Ստևո Պենդարովսկին 712 ձայն է ստացել 783-ից՝ ապրիլի 21-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: 55-ամյա գործչին աջակցում է նաև իշխող կոալիցիայի Ալբանական դեմոկրատական միությունը։
Ստևո Պենդարովսկին իր քաղաքական ուժի կողմից նախագահի թեկնածու էր առաջադրվել նաև 2014-ին։