Մատչելիության հղումներ

Էստոնիայի ընտրություններում հաղթել է արևմտամետ Բարեփոխական կուսակցությունը


Երեկ Էստոնիայում անցկացված ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր լիբերալ Բարեփոխական կուսակցությունը հաղթանակ է տարել վարչապետի ղեկավարած իշխող ձախ կենտրոնամետ «Կենտրոն» կուսակցության նկատմամբ։

Այսօր Էստոնիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ արևմտամետ Բարեփոխական կուսակցության օգտին քվեարկել են ընտրողների 28,8 տոկոսը, ինչի արդյունքում կուսակցությունը կստանա 34 մանդատ՝ 101 տեղ ունեցող խորհրդարանում: «Կենտրոն» կուսակցությունը քվեների 23,9 տոկոսով կստանա 26 տեղ:

Երկու կուսակցությունները նախորդ խորհրդարանում ունին համապատասխանաբար 30 և 27 մանդատ:

Մարտի 3-ի ընտրություններում երրորդ տեղը 17,8 տոկոսով զբաղեցրել է ազգայնական աջակողմյան Պահպանողական ժողովրդական կուսակցությունը, որին նոր խորհրդարանում բաժին կհասնի 19 մանդատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG