Մատչելիության հղումներ

Ղրիմում բերման է ենթարկվել ուկրաինական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը


Մարտի 3-ին Ղրիմում բերման է ենթարկվել ուկրաինական եկեղեցու արքեպիսկոպոս, Ղրիմի առաջնորդ հայր Կլիմենտը: «Ազատություն» Ռ/Կ-ը հաղորդում է, որ նա փաստաբանի հետ գտնվում է Սիմֆերոպոլի ոստիկանական բաժանմունքում:

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ոստիկանությունը ոչինչ չի հայտնում հոգևորականին բերման ենթարկելու պատճառների մասին: Նա բերման է ենթարկվել Սիմֆերոպոլի ավտոկայանից: Ուկրաինական ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հայր Կլիմենտը պլանավորում էր մեկնել Դոնի Ռոստով՝ ներկա լինելու Ռուսաստանում ձերբակալված Ուկրաինայի քաղաքացի Պավել Գրիբի դատական նիստին:

Ուկրաինայի եկեղեցին անցած դեկտեմբերին առանձնացել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցուց, որին ենթարկվում էր 330 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG