Մատչելիության հղումներ

Հունաստանում Ուկրաինայի պահանջով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել


Ռուսաստանի դեսպանատունը Աթենքում

Հունաստանի իրավապահները Ուկրաինայի պահանջով ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Կալինին: Նախկինում նա զբաղեցել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մոտ կանգնած գործարար Սերգեյ Կուրչենկոյի ВЕТЭК կորպորացիայի գործադիր տնօրենի պաշտոնը:

Նրա փաստաբանը «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Եվգենի Կալինինը Աթենքի օդանավակայանում ձերբակալվել է փետրվարի 28-ին: Դատարանի որոշմամբ նա կալանքի տակ է պահվում, մինչև արտահանձնման հարցի քննությունը: Փաստաբանի կարծիքով գործը քաղաքական է՝ իր պաշտպանյալը հետապնդվում է, քանի որ աջակցել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Ուկրաինայում նա մեղադրվում է հարկային և ֆինանսական այլ հանցագործությունների համար: Նախկին իշխանությունների տապալումից հետո նա հեռացել էր Ուկրաինայից:

Հունաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է ՌԴ քաղաքացի Եվգենի Կալինինի ձերբակալության լուրը, հայտնելով որ նրան իրավական օգնություն է ցուցաբերվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG